25/08/2016 10:02
Մատնահետքերի համակարգի ներդրման համար անհրաժեշտ գումարի խնդիրը լուծվել է, սակայն իշխանությունները չեն պատրաստվում այն ներդնել. «Ժողովուրդ»
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ընտրական ցուցակների կազմման և մատնահետքերի հավաքագրման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ գումարի խնդիրը լուծվել է, ավելի կոնկրետ՝ միջազգային կազմակերպությունները հավաստիացրել են, որ իրենք համապատասխան գումարը՝ 16 մլն եվրո, կտրամադրեն։
Սակայն, միևնույն է, նոր համակարգը ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում ներդնել։ «Բանակցություններ են սկսվել մասնագիտացված կազմակերպության հետ, որը նշել է, որ տարեվերջին շուտ հնարավոր չի լինի ապահովել տասը մատնահետքերի ներդրման համար նախատեսված տեխնիկական սարքավորումները։ Այնուհետ, բանակցությունները վարվել են երկու մատնահետքի հետ կապված, բայց այդ առումով ևս նշվել է, որ պահանջվում է չորս ամիս ժամանակ», - պարզաբանել է նախարարը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: