25/08/2016 12:44
Արցախի խորհրդարանը միաձայն հավանության արժանացրեց համաներում հայտարարելու մասին ԼՂՀ նախագահի առաջարկությունը
Արցախի խորհրդարանը միաձայն (28 կողմ) հավանության արժանացրեց Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԼՂՀ նախագահի առաջարկությունը, տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի խոսնակ Անուշ Ղավալյան:
«Այս համաներումը թվով 6-րդ է, որից 4-ը հայտարարվել է ԼՂՀ հռչակման տոնի առթիվ: Պետությունն ինչպես պատժում, այնպես էլ ներում է իր քաղաքացիներին», - Facebook-ի իր էջում գրել է Ա.Ղավալյանը: