26/08/2016 09:59
Գերթանկ թռչելու սովորությամբ գործընկեր նախարարներից հետ չի մնում նաև Հրանուշ Հակոբյանը
Բիզնես դասի ավիատոմսով կամ գերթանկ ու հարմարավետ թռչելու սովորությամբ գործընկեր նախարարներից ետ չի մնում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Երևան-Բեյրութ-Դուբայ– Երևան չվերթի բիզնես դասի ավիատոմսը նա գնել է 1 մլն 296 հազար դրամով։ Այդ մասին գրել է «Հայկական ժամանակը»:
Թերթը, հղում անելով կառավարության կայքին, գրել է, որ 2700 դոլարով սույն տոմսը տիկին Հակոբյանը պետբյուջեի հաշվին գնել է «Ավիատուր» ընկերությունից։ Հիշեցնենք, որ մինչև վերջերս այդ նախարարությունը տեղակայված էր «Էրեբունի պլազա» հյուրանոցում և տարածքի վարձակալության համար բյուջեից ահռելի գումարներ էր վճարում։
Այդպիսով՝ արտգործնախարարության մի բաժնի հիմքի վրա ստեղծված այդ նախարարությունը Անվտանգության խորհրդի նման ոչ միայն չի արդարացնում իր գործունեությամբ, այլև հիմնականում Հրանուշ Հակոբյանի ազգականներով լցված աշխատակազմով թանկ է նստում պետության վրա»։