26/08/2016 09:33
Հայաստանում դպրոց հաճախելու տարիքի երեխաների 8,4 տոկոսը ուսում չի ստանում
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից նախօրեին հրապարակած տեղեկագրերից մեկում առկա տվյալներից մեկը հնարավոր չէ այլ կերպ որակել, քան` ողբերգության գույժ։
«Ժողովուրդի» ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում տարրական դասարաններում երեխաների ընդգրկվածությունը՝ համապատասխան տարիքի երեխաների թվաքանակից, 2015 թվականի արդյունքներով կազմել է 91,6 տոկոս. Այլ կերպ ասած՝ Հայաստանում դպրոց հաճախելու տարիքի երեխաներից 8,4 տոկոսը ներկայում ուսում չի ստանում։
Համեմատության համար թերթը նշել է, որ 2011 թվականին դպրոցահասակ երեխաների 99 տոկոսը հաճախել է տարրական դասարաններ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։