26/08/2016 09:48
Ալբերտ Բազեյանն իմ որոշման հետ ոչ մի կապ չունի. Լևոն Բազեյան
«Իրավունքը» գրել էր, որ նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի եղբորորդին՝ Լևոն Բազեյանը, պատգամավոր Վահան Բաբայանի «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ է։
Թերթը Բաբայանի կուսակցից հետաքրքրվել է՝ Ալբերտ Բազեյանն ի՞նչ ազդեցություն է ունեցել քաղաքականությամբ զբաղվելու նրա որոշման վրա։ «Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը։ Ալբերտ Բազեյանը իմ որոշման հետ ոչ մի կապ չունի։ Նա պարզապես ողջունում է բոլոր աշխատող մարդկանց»,- պատասխանել է «Ռեֆորմիստների» անդամը։
Լևոն Բազեյանի խոսքով՝ Վահան Բաբայանին վաղուց է ճանաչում, նրա հետ բանակում է ծառայել, բանակային ընկերներ են։
«Քաղաքական դաշտ «Ռեֆորմիստներով» չեմ մտնում։ Եղել եմ «Հայաստանի երիտասարդական» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։ ԲՀԿ-ի Գավառի մասնաճյուղի երիտթևի պատասխանատուն եմ եղել»,- ասել է Լ. Բազեյանը։