26/08/2016 17:23
Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և հանդիպել ս. թ. ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց տները լքած և այնտեղ հաստատված թալիշցիների հետ:
Հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմաններին և դրանց բարելավմանը վերաբերող հարցեր:
Նախագահն ընդգծել է, որ պետությունն անելու է հնարավորն առկա խնդիրներին պատշաճ լուծում տալու ուղղությամբ՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: