26/08/2016 12:02
Շարապովան ընդգրկվել է Ռուսաստանի ամենահարուստ 25 կանանց ցուցակում
Թենիսիստուհի Մարիա Շարապովան ընդգրկվել է Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ 25 կանանց ցուցակում, հայտնում է Sport-express.ru-ն:
Մարզուհին հանգրվանել է 8-րդ հորիզոնականում։ Նրա կարողությունը գնահատվում է 260 մլն դոլար։ Նշվում է, որ այս տեղեկատվությունը հենված է ընկերությունների ու փորձագիտական եզրակացությունների տվյալների վրա։
Երկրորդ տեղում միլարդատեր, ֆրանսիական «Մոնակո» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլևի նախկին կինն է՝ Ելենան։ Նրա կարողությունը կազմում է 600 մլն դոլար։ 6-րդ տեղում է «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի նախկին կինը՝ Իրինան՝ 300 մլն դոլարով։ Ցուցակը գլխավորում է Ելենա Բատուրինան (1100):
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շարապովան առաջին տեղն է գրավել շոու բիզնեսի ու սպորտի ամենահարուստ աստղերի ցուցակում։ 2015-2016 թթ. մրցաշրջանում, չնայած որակազրկմանը, Շարապովան վաստակել է 21,9 մլն դոլար։