27/08/2016 19:00
Facebook-ը նկարագրությունների ստեղծումը վստահելու է ռոբոտներին
Facebook-ը մտադիր է «Թրենդային թեմաներ» (Trending Topics) բաժնում փոխել նորությունների ալգորիթմները՝ դրանց նկարագրությունների ստեղծումը վստահելով ռոբոտներին, հայտնում է Gazeta.ru-ն:
«Թրենդային թեմաներ» ժապավենը պարունակում է Facebook-ի ամենաքննարկվող նորությունները, որոնցից յուրաքանչուրը ունի հակիրճ նկարագրություն:
Սոցցանցը փորձել է ժապավենը դարձնել ավելի ինքնուրույն և բացառել թրենդային լուրերի նկարագրության մեջ մարդկանց մասնակցությունը, ինչը ընկերության համոզմամբ՝ կնվազեցնի կողմնակալությունը: