27/08/2016 09:29
Իշխան Զաքարյանը ցանկանում է, որ ՎՊ-ն հնարավորինս անկախ լինի. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ վերջերս բավական մեծ լարվածություն է առաջացել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և Ազգային ժողովի պաշտոնյաների միջև։
«Լարվածությունն ինչ-որ պահի այնքան է խորացել, որ գործը հասել է նախագահական։ Խնդիրը ՎՊ մասին նոր օրենքի նախագիծն է, որը ԱԺ-ն պետք է քննարկի և ընդունի առաջիկայում։ Ի. Զաքարյանը ցանկանում է, որ ՎՊ-ն հնարավորինս անկախ լինի, կարողանա բյուջետային ծախսերի վրա իր ստուգելու լծակներն ավելացնել և ԱԺ-ին էլ շատ հաշվետու չլինել։ Կառավարությունը փորձում է այնպես անել, որ բյուջեի վրա թե ՎՊ-ի, թե ԱԺ-ի վերահսկողությանը հնարավորինս քիչ լինի։
ԱԺ-ն էլ իր հերթին աշխատում է այդ նոր օրենքով թե ՎՊ-ի, թե կառավարության գործունեության վրա հնարավորինս շատ վերահսկողություն ունենալ։ Եվ, որոշ տեղեկությունների համաձայն, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հիմա նախագահականից փորձում են այս երեք ինստիտուտների լիազորությունները բաժանել», - գրել է թերթը։