27/08/2016 09:42
Հովիկ Աբրահամյանն այլևս մեծ հավակնություններ չպետք է ունենա. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Ազգային վիճակագրական ծառայության կողմից տնտեսական անկման ցուցանիշ հրապարակելը պատահական չէ։ Հիշեցնենք, որ ԱՎԾ տվյալներով 2016-ի հուլիսին 2015-ի նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ը մոտ 5 տոկոս անկում է ունեցել։ Սա այն դեպքում, երբ հուլիսը հունիսի նկատմամբ աճ էր գրանցել։
«Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, նման բացասական ցուցանիշ հրապարակելով՝ իշխանական վերին օղակներում ցանկանում են վարչապետ Հովիկ Աբրահամյանին հասկացնել, որ այլևս չպետք է մեծ հավակնություններ ունենա։
Հատկապես որ այդ ցուցանիշի հրապարակումը հետևեց Հովիկ Աբրահամյանի տնտեսական զարգացումների մասին հայտարարություններին։ Այսպիսով, նրան հասկացնում են, որ եթե անգամ մինչև խորհրդարանական ընտրությունները վարչապետի փոփոխություն տեղի չունենա, միևնույն է, նա դրանից հետո չպետք է բարձր պաշտոնի հավակնություններ ունենա։ Ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնին հավակնելու հայտ է ներկայացրել և հրապարակային հայտարարել է այդ մասին», - հավելել է թերթը։