27/08/2016 09:47
Վանաձորի ՏԻՄ ընտրություններում Դաշնակցության ցուցակը գլխավորել է Նելսոն Մամուլյանը. «Հրապարակ»
Դաշնակցությունը Վանաձորում հայտարարել է, որ ՏԻՄ ընտրություններում մասնակցելու է սեփական ցուցակով, որը գլխավորելու է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Նելսոն Մամուլյանը: Ցուցակում 38 թեկնածու կա:
Հատկանշական է, որ վանաձորցիները կարծում էին, թե ՀՅԴ ցուցակը գլխավորելու է ամիսներ առաջ Լոռու փոխմարզպետ նշանակված Հովհաննես Թադևոսյանը, որը կուսակցական է 1990-ից:
«Հրապարակ»-ի հետ զրույցում Մամուլյանն ասել է, որ բոլոր թեկնածուներին էլ հարգանքով է վերաբերվում, որևէ մեկին որպես հիմնական մրցակից չի առանձնացնում: «Համախմբում» կուսակցության ցուցակն էլ գլխավորում է կուսակցության Վանաձորի կառույցի ղեկավար Վահան Ղույումչյանը, չնայած լուրեր էին շրջանառվում, որ գլխավորելու է Վանաձորում հայտնի բիզնեսմեն Սեյրան Հարությունյանը՝ Կոմսի Սեյրանը: