27/08/2016 16:01
Լեհ մարզիկը վաճառել է Օլիմպիական խաղերում վաստակած արծաթե մեդալը՝ քաղցկեղից տառապող երեխային օգնելու համար
Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ սկավառակի նետումով արծաթե մրցանակակիր արժանացած լեհ մարզիկ Պետր Մալախովսկին վաճառել է իր մեդալը, որպեսզի օգնի քաղցկեղից տառապող երեխայի, հայտնում է Sport-express.ru-ն:
Նա Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ 84 հազար դոլար նախնական արժեքով այն աճուրդի է հանում:
Մեդալը գնել է երկրի ամենահարուստ ընտանիքներից մեկը: Ստացված գումարն ուղղվել է 3-ամյա տղայի վիրահատությանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքում և արժեցել է 126 հազար դոլար: