29/08/2016 15:37
Ռուսական «Լենինգրադ» խումբը համերգային մեծ ծրագրով հոկտեմբերին ժամանելու է Երևան
Հայտնի ռուսական «Լենինգրադ» խումբը հոկտեմբերին ժամանելու է Երևան համերգային մեծ ծրագրով:
Լաբուտենների, առողջ ապրելակերպի, «պայուսակի» մասին հայտնի հիթերի հեղինակների հետ երգել հնարավոր կլինի 2016 թվականի հոկտեմբերի 19-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Խմբի բացառիկ համերգը գործնականում հնարավոր չէ դիտել հեռուստատեսությամբ: Կլինի հնարավորություն լսել ամենասկանդալային երաժիշտների նոր երգերը, կատաղի դրայվ և իսկական ռոքնռոլ: Լենինգրադը կփոթորկի դահլիճը, դուք կտեսնեք և կլսեք այն, ինչը նույնիսկ պատկերացնել հնարավոր չէ:
Չնայած խմբի իրարամերժ համբավին՝ Շնուրովի երգերի նկատմամբ իրենց սերն են արտահայտում ամենատարբեր մարդիկ՝ հայտնի քաղաքական գործիչներ և հասարակ աշխատավորներ, նրբաճաշակ մելոմաններ և ռուսական շանսոնի սիրահարներ, ժամանակակից ոսկե երիտասարդությունը, մտավորականներ:
Խմբի համերգները տարեցտարի լեփ-լեցուն դահլիճներ են հավաքում ինչպես Մոսկվայի ամենաթանկ ակումբներում, այնպես էլ արվարձաններում, այդ թվում՝ ԱՊՀ երկրներում:
«Լենինգրադ» խումբը արդեն իսկ արժանացնել է հայրենական երաժշտական մրցանակաբաշխությունների բոլոր արձանիկներին: YouTube-ում՝ նրանց կատարումների և յուրօրինակ տեսաշարքի 64 միլիոն դիտումը դարձրել են դրանք մեգա հիթեր:
Չի կարող լինել ավելի հոյակապ նորություն, քան այն, որ պոզիտիվ, տոնական տրամադրություն և հրատապ մեմեր(թեմատիկ նկարներ և արտահայտություններ) սփռողներն ուղևորվում են շրջագայության դեպի ԱՊՀ երկրներ: Կանգառներից մեկը Երևանն է:
Հրաժարվելով ամբողջական ալբոմներ ձայնագրելու մոտեցումից, «Լենինգրադը» կենտրոնացել է առանձին տեսահոլովակների թողարկման վրա և չի սխալվել:
Սերգեյ Շնուրովի խմբի յուրաքանչյուր երաժշտական ստեղծագործություն դա հսկայածավալ աշխատանք է, որ ներդրվում է ամենատարբեր կոմպոզիցիաներում՝ խմբի անփոփոխ առաջնորդի հեղինակած ամենահուզող լիրիկական թեմաներից մինչև ամենաառաջնակարգ տեսանյութերը, որոնց սյուժեները դիպչում են «Լենինգրադի» յուրաքանչյուր երկրպագուի հոգուն:
Սա մշակութային շոկ է, ուղիղ իմաստով, որ հիացմունքի բուռն արտահայտության է արժանանում:
Իր երազանքների տղամարդու հետ ժամադրության գնացող հիմարիկ և սիրունիկ աղջկա պատմությունը YouTube-ում շուրջ 64 միլիոն դիտում է ունեցել: Սա ժողովրդականության բացարձակ ռեկորդ է:
Իսկ ինքը՝ Սերգեյ Շնուրովը այսպիսի հաջողությունից հետո ձեռք է բերել նկարչի կարգավիճակ, ով փոխում է իրականությունը վրձնի թեթև խաղով:
Պատրաստեք ձեր լավագույն հանդերձները, և Սերգեյ Շնուրովի գլխավորությամբ փոխեք ձեր աշնան տրամադրությունը և ստացեք առօրյա խնդիրներին դիմակայելու բաղադրատոմսը:
«Լենինգրադ» խմբի երգերը վաղուց դարձել են հանրության կենսակերպի հայելին, ինչի մասին են խոսում, ինչի մասին՝ լռում, ինչից են դժգոհ և ինչ է դուր գալիս հասարակ մարդուն, նրան, ով քայլում է փողոցում քո կողքին:
Եվ մինչ բրիտանացի գիտնականները փնտրում են խմբի համերգներին դահլիճների լեփ-լեցուն լինելու գաղտնիքը, մենք վստահաբար գիտենք, որ «Լենինգրադը» հանրահայտ է նրանով, որ երբեք կանգ չի առնում և չի վայելում դափնիները՝ այլ առաջնորդվում է «նոր ժամանակներ, նոր երաժշտություն և նոր մենք» սկզբունքով:
«Ես, իհարկե, կարող եմ ստեղծել երգեր, ինչպես «առաջ», քանի որ հենց ես եմ գրել դրանք, բայց «առաջ»-ն արդեն անցել է, և եկել է «հիման»: Այն երգերը ես գրել էի «առաջ»-ի մասին և «առաջ»-ի համար, հիմա էլ կարելի է «ինչպես առաջ», սակայն ինչու, եթե կա «հիմա»-ն, առանց որևէ «ինչպես»-ի: Կարելի է համարել, որ ամեն ինչ առաջվանն է… ապրել հիշողություններով հարմար է, սակայն ձանձրալի և անարդյունավետ: Ես կարող եմ նաև գրել այդ ամենն առանց հայհոյախառը բառերի, սակայն դա լրիվ այլ բան կլինի», - այպես է բնութագրում իր աշխարհընկալումը Սերգեյ Շնուրովը:
Այդ երգերում կարող ես նայել քեզ կողքից, ծիծաղել ինչ-որ մեկի, իսկ առաջին հերթին ինքդ քեզ վրա: Հենց այդ պատճառով էլ «Լենինգրադի» ամեն նոր կոմպոզիցիա ուղեկցվում է սկանդալով և միլիոն «հավանումներով»: