29/08/2016 16:02
Մամեդյարով. ԼՂ հակամարտության կարգավորումը տարածաշրջանում կդառնա կայունության երաշխիք
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում Վրաստանի արտգործնախարար Միխաիլ Ջանելիձեի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության երաշխիք կդառնա, հայտնում է РИА Новости-ն:
Մամեդյարովը պաշտոնական այցով Վրաստանում է: Այցի շրջանակներում սպասվում է Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հարցերի քննարկում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափով:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է վրացի գործընկերոջը Ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցային գործընթացի մասին: