29/08/2016 10:55
Ֆաբրեգասը հերքել է Կոնտեի հետ տարաձայնություններ ունենալու մասին լուրերը
«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նշել է, որ լիովին նվիրված է լոնդոնյան ակումբին։ Իսպանացի ֆուտբոլիստի խոսքերով՝ նա հեռանալու մասին երբեք չի խոսել Անտոնիո Կոնտեի հետ, և իրենց միջև որևէ բախում չի եղել, հայտնում է Sport-express.ru-ն:
«Ես լավ հարաբերություններ ունեմ Կոնտեի հետ, և մենք երբեք չենք խոսել իմ հեռանալու մասին։ Մենք հույսեր ենք կապում միմյանց հետ։ Ես կպայքարեմ մինչև վերջ, հնարավորը կանեմ։ Նվիրված եմ «Չելսիին» ու ուզում եմ օգնել իմ թիմին՝ տոնելու հաղթանակներ»,- գրել է Ֆաբրեգասն իր թվիթթերյան էջում։