30/08/2016 09:48
Պետական բյուջեի եկամուտները նվազել են. «Ժողովուրդ»
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ընթացիկ տարվա յոթ ամիսների արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 633 միլիարդ 400 միլիոն դրամ, իսկ ծախսերը՝ 717 միլիարդ 200 միլիոն դրամ։
«Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով պետական բյուջեի եկամուտները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2 միլիարդ 200 միլիոն դրամի չափով, կամ նույնն է, թե 0.3 տոկոսով։ Սա այն դեպքում, երբ Հայաստանի՝ այս տարվա պետական բյուջեի ծախսերը առանց այդ էլ անցած տարվանից զգալի ավել են։
Ինչը նշանակում է, որ եթե այսպես շարունակվի և պետական բյուջեի եկամուտները շարունակեն նվազել, ապա ի վերջո այնպես է ստացվելու, որ պակասուրդը նախատեսվածից ավելի մեծ է լինելու։
Հիշեցնենք, որ պետական բյուջեի պակասուրդը ողջ տարվա կտրվածքով կազմել է 193 միլիարդ 243 միլիոն դրամ», - մեկնաբանել է թերթը։