30/08/2016 15:43
Օլիվեր Բերկը դարձել է պատմության մեջ ամենաթանկ շոտլանդացի ֆուտբոլիստը
Անգլիական «Նոթինգեմ Ֆորեստի» շոտլանդացի կիսապաշտպան Օլիվեր Բերկը կարիերան կշարունակի Գերմանիայում, հայտնում է Sports.ru-n:
19-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել Բունդեսլիգայի նորեկ «Լայպցիգի» հետ, հաղորդում է ակումբի կայքը:
Տրանսֆերը կազմել է 13 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը նշանակում է, որ Բերկը դարձել է պատմության մեջ ամենաթանկ շոտլանդացի ֆուտբոլիստը: