30/08/2016 19:07
Ռունին մնում է Անգլիայի հավաքականի ավագը
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը հաստատել է, որ Ուեյն Ռունին մնում է Անգլիայի հավաքականի ավագը, հայտնում է Sport-express.ru-ն։
Էլլարդայսի կարծիքով՝ դա միակ ճիշտ որոշումն է, քանի որ Ռունին ազգային թիմի ամենափորձառու ու հարգված անդամն է։
«Ռունին գերազանց կատարեց հավաքականի ավագի դերը, ուստի ինձ համար հեշտ էր որոշում կայացնել ու խնդրել նրան, որ շարունակի կատարել այդ պարտականությունները», - ասել է Էլլարդայսը։
«Ուեյնի արդյունքները խոսուն են։ Կարծում եմ՝ ճիշտ ընտրություն եմ կատարել՝ նրան թողնելով ավագի լիազորությունները», - ասել է նա: