30/08/2016 13:20
Ստեփանակերտում տեղի է ունեցել նոր մարզադահլիճի հանդիսավոր բացումը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում նոր մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահը երախտագիտություն է հայտնել «Սահմանամերձ համայնքների զարգացում» հիմնադրամին՝ այս նախագիծն իրականացնելու համար և կարևորել մարզադահլիճների ցանցի ընդլայնումը մայրաքաղաքում ու հանրապետությունում՝ նշելով, որ այդ գործընթացը լինելու է շարունակական:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: