31/08/2016 09:44
Երեվանում նոր աղբավայր կկառուցվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Երևանի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 24.42 հա հողամասը կառավարությունը հետ կվերցնի «Հայանտառ» ՊՈԱԿ-ից և կամրացնի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։ Վերջինս էլ իր հերթին այն կնվիրի Երևանի քաղաքապետարանին՝ նոր աղբավայր նախագծելու, կառուցելու և շահագործելու նպատակով։
«Խոսքը Նուբարաշենի աղբավայրը ընդլայնելու մասին է։ Տարածքը ի սկզբանե չի նախագծվել և կառուցվել որևէ ընդունված ստանդարտով որպես աղբավայր, այն չի համապատասխանում իր չափանիշներով միջազգային, բնապահպանական և սանիտարահիենիկ չափանիշներին։ Դրա հետևանքով առաջացել են մի շարք բնապահպանական, առողջապահական, անվտանգության և աղբավայրի շահագործման խնդիրներ։ Այս խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կառուցել նոր աղբավայր»,- գրել է թերթը։