31/08/2016 22:05
Ագուերոն 3 խաղով կարող է որակազրկվել
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին՝ կապված խաղադաշտում բռնության գործադրման հետ, հայտնում է Sports.ru-ն:
«Վեստ Հեմի» հետ խաղում, որում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է 3։1 հաշվով, Ագուերոն արմունկով հարվածել է լոնդոնյան թիմի պաշտպան Ուինսթոն Ռիդին։ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը մինչև այսօր պետք է պատասխանի մեղադրանքին։
Ինչպես տեղեկացնում է BBC Sport-ը, հարձակվողը կարող է որակազրկվել 3 խաղով։ Նշենք, որ «Սիթիի» առաջիկա մրցակիցներն են «Մանչեսթեր Յունայթեդը», «Բորնմուտը» և «Սուոնսին»։