31/08/2016 21:42
Դի Կապրիոյին հարցաքննել են ՀԴԲ-ում
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին հարցաքննել է Մալայզիայի 1MDB պետական հիմնադրամում կատարված հափշտակումների գործով, հայտնում է շվեյցարական Le Temps պարբերականը:
«ԴՀԲ-ում հետաքննում են դերասանի հարաբերությունները մալայզիացի միլիարդատեր Ջո Լոուի և հիմնադրամի նախկին ղեկավար Ռիզա Ազիզի հետ», - հայտնել է թերթը:
Ենթադրվում Է, որ 1MDB-ի ղեկավարը մալազիացիների փողն օգտագործել Է հոլիվուդյան դերասանի մասնակցությամբ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի ֆինանսավորման համար: Ինչպես գրել է Le Temps-ը, հիմնադրամը կինոնկարի արտադրությանն է ուղղել 100 միլիոն դոլար:
Դի Կապրիոյին պաշտոնական մեղադրանքներ չեն առաջադրվել: