31/08/2016 20:00
Քրիս Բրաունը 250 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել
Ամերիկացի երգիչ Քրիս Բրաունը, որին մեղադրում են մի կնոջ վրա հարձակման համար, ազատ է արձակվել է՝ 250 հազար դոլար գրավի դիմաց, հայտնում է ТАСС-ը:
Դա տեղի է ունեցել ձերբակալումից ժամեր անց:
«Շնորհակալ ենք բոլորին աջակցության և ջերմ խոսքերի համար: Քրիսն ազատության մեջ է, ամեն ինչ կարգին է: Բոլոր մեղադրանքներն ակնհայտ սուտ են», - գրել է երգչի փաստաբան Մարկ Ջերագոսը՝ Twitter-ի իր էջում:
Thanks to everyone for their support and well wishes. Chris is out and well. The allegations against him are demonstrably false #TeamBreezy
— Mark Geragos (@markgeragos) August 31, 2016