31/08/2016 21:39
«Չելսին» ցանկանում է վերադարձնել Դավիդ Լուիսին
«Չելսին», որը հույս ունի մինչև տրանսֆերային պատուհանի փակումը պայմանագիր ստորագրել կենտրոնական պաշտպանի հետ, ցանկանում է ՊՍԺ-ից վերադարձնել Դավիդ Լուիսին։ Ինչպես տեղեկացնում է Sport-express.ru-ն, 29-ամյա բրազիլացու համար լոնդոնցիները պատրաստ են վճարել 32 մլն ֆունտ ստեռլինգ։
Հաղորդվում է, որ 2014 թվականին Լուիսը ՊՍԺ էր տեղափոխվել 50 մլն ֆունտ ստեռլինգով։
«Չելսիի» համար առաջնահերթությունը «Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին էր, սակայն իտալացիները հրաժարվեցին բաց թողնել նրան։