31/08/2016 22:51
Մահացել է հռչակավոր լուսանկարիչ Մարկ Ռիբուն
93 տարեկան հասակում վախճանվել է ֆրանսիացի հռչակավոր լուսանկարիչ, ֆոտոլրագրող Մարկ Ռիբուն, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով նրա ընտանիքի անդամներին:
Մարկ Ռիբուն ծնվել Է 1923 թվականին, սկսել է լուսանկարել 14 տարեկանում: Կյանքի ընթացքում աշխատել Է Թուրքիայում, Աֆղանստանում, Ալժիրում, Պակիստանում, Իրանում, Չինաստանում, Վիետնամում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում:
2008 թվականին, հասնելով 85 տարվա սահմանագծին, Ռիբուն աշխատել Է ԱՄՆ-ում, որտեղ նկարել է Բարաք Օբամայի հաղթանակը նախագահական ընտրություններում:
Այն լուսանկարը, որը Ռիբուին հռչակ է բերել, հաճախ համարում են «Ներկարարն Էյֆելյան աշտարակին» լուսանկարը, որն արվել Է 1953 թվականին: