01/09/2016 09:53
ԼՂՀ անկախության 25-ամյակը զուսպ են տոնելու. «Հրապարակ»
Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության 25-ամյակի տոնակատարությունը որոշել են հնարավորինս զուսպ անցկացնել՝ հաշվի առնելով ապրիլյան քառօրյա պատերազմն ու 100 զոհերի փաստը։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Եթե նախորդ տարիներին Հայաստանից իշխանականների մի մեծ պատվիրակություն էր մեկնում տոնախմբությանը մասնակցելու, այս անգամ որոշել են պատվիրակությունը ձևավորել բոլոր խմբակցությունների ղեկավարներից, որոնք 25-ամյակի միջոցառումներին մասնակցելուց զատ կայցելեն զորամասեր, սահմանային դիրքեր։ ՀՀ ԱԺ նախագահը չի մեկնի, չի մեկնի նաև կառավարության ղեկավարը, ավանդույթի համաձայն՝ Սերժ Սարգսյանը կլինի ղարաբաղցիների կողքին»։