01/09/2016 10:19
Հերմինե Նաղդալյանը ռուսաստանցի գործարարին է վաճառել «Սիսիան Բուատը». «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք.
«ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն իրեն պատկանող «Սիսիան Բուատ» ընկերությունը վաճառել է ռուսաստանցի գործարար Կարեն Գրիգորյանին։ Սեփականատիրոջ փոփոխությունը տեղի է ունեցել հունիսի 10-ին, այսինքն՝ ապրիլյան պատերազմից հետո, երբ աղմուկ բարձրացավ Սիսիան-Գորիս ճանապարհի անմխիթար վիճակի շուրջ։ Մայիսին մամուլը գրեց, որ Հերմինե Նաղդալյանի ավտոճանապարհաշինական կազմակերպությունը վատ է նորոգել մայրուղին։ Փաստորեն, այս աղմուկից հետո Հերմինե Նաղդալյանը որոշել է վաճառել ընկերությունը։ Եվ սա համընկավ այն շրջանի հետ, երբ ՀՀԿ-ականների իշխանության օրոք մեծ հարստություն կուտակած Նաղդալյանի գլխին, ըստ լուրերի, սև ամպեր կուտակվեցին։
«Սիսիան Բուատ» ՍՊԸ ներկայիս տնօրեն Տիգրան Անդրեասյանը հրաժարվեց տեղեկություններ ներկայացնել նոր սեփականատիրոջ մասին, անգամ Կարեն Գրիգորյանի անունն այստեղ վախենում են արտասանել։ Սակայն հետաքրքիր է ոչ թե Կարեն Գրիգորյանը, այլ այն, թե ինչու է Հերմինե Նաղդալյանը վաճառել ընկերությունը, գուցե բարձրացված աղմուկից հետո նրան հարազատ ՀՀԿ-ի ղեկավարությո՞ւնն է ստիպել ազատվել դրանից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: