01/09/2016 10:03
Տրանսֆերտները այս տարվա հուլիսին ևս շարունակել են նվազել. «Ժողովուրդ»
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ այս տարվա հուլիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից Հայաստան ուղարկված գումարը եղել է 89 միլիոն 229 հազար դոլար: Անցած տարվա նույն ամսին Հայաստան ուղարկված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 114 միլիոն 740 հազար դոլար:
«Փաստորեն, տրանսֆերտները այս տարվա հուլիսին ևս շարունակել են անցած տարվա համեմատ նվազել: Ի դեպ, այս տարվա յոթ ամիսների արդյունքներով տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 343 միլիոն 332 հազար դոլար: Սա այն դեպքում, երբ 2015 թվականի յոթ ամիսների արդյունքում տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 447 միլիոն 116 հազար դոլար, իսկ 2014 թվականին` 695 միլիոն 763 հազար դոլար:
Ստացվում է՝ մեկ տարվա կտրվածքով տրանսֆերտները նվազել են 103 միլիոն 784 հազար դոլարով, իսկ երկու տարվա կտրվածքով անկումը եղել է կրկնակիից ավելի: Նկատենք, որ այս գումարների պակասությունով է պայմանավորված Հայաստանի տնտեսության օրըստօրե վատթարացող վիճակը և սպառողների աղքատացումը», - մեկնաբանել է թերթը: