01/09/2016 10:16
«Դելլալյան» տրիոն համերգաշար է անցկացնում Հայաստանում. «Առավոտ»
«Դելլալյան» տրիոն ինքնատիպ համերգաշար է սկսել Հայաստանում։ «Առավոտ»-ի հետ զրույցում երաժիշտները հայտնել են, որ անիմաստ է համերգներ նվիրել այս կամ այն ամսաթվին և պաթոսախեղդ անել, ինչպես դա պատահել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի կամ Անկախության 25-ամյակի պարագայում։
«Պետք չէ գաղափարներն էժանացնել, մենք ուղղակի եկել ենք մատուցելու երաժշտություն, մեր զգացմունքները, արվեստը, ինչի համար երջանիկ ենք», - ասել է Մարինա Դալլալյանը։ Նարինե Դալլալյանն էլ շարունակելով քրոջ միտքը, ասել է. «Հոբելյաններ ու ամսաթվեր նշելու համար մարդ նախ՝ պետք է ի սրտե երջանիկ և ուրախ լինի։ Ցավոք մենք այնքան խնդիրներ ունենք, որ ամյակների նշումով չէ, որ պետք է լուծվեն։ Ընդհակառակը՝ այդ ամյակներն ինձ ավելի շատ մտորելու առիթ են տալիս, հատկապես, թե ինչ ենք արել Անկախության 25 տարում։ Մեր՝ Հայաստանում լինելու առիթը պարզապես մեր ամենօրյա սերն է, որ տածում ենք մեր հայրենիքի և ժողովրդի հանդեպ։ Եթե պետք է ինչ-որ մեկին նվիրել այդ համերգը, ուրեմն ես նվիրում եմ բոլոր ազատամարտիկներին, որոնք 25 տարի առաջ զոհվեցին, նրանց, որոնք այսօր էլ պայքարում են մեր երկրի վիճակը լավացնելու համար։ Մեր ազգը փառահեղ ազգ է, բավական է վրայից «մաքրել» աղբը, որ լցվել է 25 տարիների ընթացքում և ինքն ադամանդի պես կփայլի»։