01/09/2016 19:37
Գերմանիան հաղթել է Շվայնշտայգերի վերջին խաղում
Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը Մյոնխենգլադբախում ընկերական խաղ է անցկացրել Ֆինլանդիայի հետ՝ հաղթելով 2:0 հաշվով: Ինչպես հայտնում է Sovsport.ru-ն` խաղը Բաստիան Շվայնշտայգերի համար վերջինն էր Գերմանիայի հավաքականի կազմում:
32-ամյա կիսապաշտպանը մեկնարկային կազմում խաղաց 68 րոպե և լավագույններից էր խաղադաշտում: Երկրորդ խաղակեսում երկրպագուներից մեկը մտավ խաղադաշտ և սելֆի արեց նրա հետ: Խաղից առաջ Շվայնշտայգերը չկարողացավ զսպել արցունքները: Նա հանդես է գալիս Գերմանիայի հավաքականում 2004 թվականից, 120 խաղերում խփել է 24 գոլ: