01/09/2016 17:35
Նասրին վարձավճարով տեղափոխվել է «Սևիլիա»
«Մանչեսթեր Սիթիի» ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին վարձավճարով տեղափոխվել է «Սևիլիա», հայտնում է Sports.ru-ն:
Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ կլինի 1 տարի։
Վերջին մի քանի մրցաշրջանում Սամիր Նասրին կորցրել է տեղը «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կազմում, իսկ այն բանից հետո, երբ թիմը գլխավորեց Պեպ Գվարդիոլան, ընդամենը մեկ անգամ է հայտնվել խաղադաշտում՝ մտնելով փոխարինման։