01/09/2016 18:56
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սեպտեմբերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ, ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք շարունակում ենք շփումները կողմերի հետ և նախատեսում ենք հանդիպում անցկացնել սեպտեմբերի վերջին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում», - Ջ.Ուորլիքի խոսքերը մեջբերել է ԱՊԱ գործակալությունը: