02/09/2016 09:49
ՊԵԿ համակարգի ներսում խուլ սաբոտաժ է իրականացվում. ՉԻ
«Չորրորդ իշխանությունն» անդրադարձել է 2016 թվականի պետական բյուջեի եկամտային մասի թերակատարմանը ու գրել. «ՊԵԿ նախագահ Հովիկ Հովսեփյանը իր և իր տեղակալների աշխատավարձերը բարձրացրել է, մյուսներինը՝ ոչ, թույլ չի տալիս, որ իրենից ու տեղակալներից բացի որևէ մեկը փող աշխատի, և ահա համակարգի ներսում խուլ սաբոտաժ է իրականացվում։
Այստեղից էլ՝ հավաքագրումների խայտառակ ցուցանիշները։ Ցուցանիշներն, ի դեպ, այնքան խայտառակ են, որ երկու-երեք ամիս անց Հայաստանում կարող է անգամ թոշակների վճարման փող չլինի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: