02/09/2016 09:28
Առողջապահության նախարարը նոր հանձնարարական է իջեցրել աշխատակազմին. «Հրապարակ»
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որը սիրում է հանրության ուշադրության կենտրոնում լինել, նոր հանձնարարական է իջեցրել աշխատակազմին։
Նախարարության «Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ամռանը նա մի քանի անգամ հավաքել է լրատվականի աշխատողներին և ամենայն լրջությամբ հորդորել ֆեյքեր բացել, որպեսզի ինտենսիվորեն «լայք ու շեյր» անեն նախարարի մասին լուրերը։ Որոշ ժամանակ հետո նախարարը նախատել է պասիվ, գովաբանել ակտիվ ֆեյքերին։ Կատարվածի մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, որի հովանավորյալն է Մուրադյանը։ Ասում են՝ Սարգսյանը նախատել է նրան։