02/09/2016 10:55
Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2- ին շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շեւչուկին:
«Դա տոն է, որը խորհրդանշում է Մերձդնեստրի ժողովրդի կամքը, խիզախությունը, հերոսությունը, անկախ ժողովրդավարական պետություն կառուցելու, հարազատ երկիրը պաշտպանելու եւ զարգացնելու նրա պատրաստակամությունը: Արցախում միշտ ուրախ են Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության հաջողությունների համար: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ` հարգարժան Եվգենի Վասիլիի, և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ողջ ժողովրդին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն, նոր մեծ արարումներ ու ձեռքբերումներ», - ասված է ուղերձում: