03/09/2016 20:41
Ագուերոյին զրկել են առաջիկա 3 խաղերին մասնակցելու իրավունքից
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն պատժվել է «Վեստ Հեմի» հետ խաղում (3։1) դրսևորած բռնության համար, հայտնում է Football.ua-ն:
Այդ հանդիպման ժամանակ Սերխիո Ագուերոն իրեն այնքան էլ լավ չի դրսևորել, դրվագներից մեկում արմունկով հարվածել է մրցակցի պաշտպան Ուինսթոն Ռիդի ծնոտին, որի պատճառով հեռացվել է խաղադաշտից:
Հանդիպման մրցավար Անդրե Մարիներին այդ դրվագը չի ընդգրկել հաշվետվության մեջ, բայց Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան, միևնույն է, դիտարկել է դեպքը և որոշել Ագուերոյին զրկել առաջիկա 3 խաղին մասնակցության իրավունքից։
Այսպիսով՝ «քաղաքաբնակների» հարձակվողը չի մասնակցի առաջիկա մանչեսթերյան դերբիին, ինչը լրջորեն կհարվածի Գվարդիոլայի թիմի հարձակողական ներուժին։ Բացի այդ, Սերխիոն իր թիմին չի կարողանա օգնել նաև «Բորնմուտի» հետ Պրեմիեր լիգայի և «Սուոնսիի» հետ անգլիական լիգայի գավաթի խաղարկության հանդիպումներին։