03/09/2016 10:03
Իշխանությունը չի համաձայնում ընտրողների ցուցակների հրապարակումից հետո ստուգել դրանք. ՀԺ
Իշխանություն-ընդդիմություն բանակցությունների 2-րդ փուլը Ընտրական օրենսգրքի շուրջ, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, թեժ է անցնում։ Իշխանությունը չի համաձայնում ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումից հետո ինչ-որ եղանակով ստուգել դրանք։
«Ընդդիմությունն առաջիկարկում է այդ ցուցակներից վիճակահանության կարգով ընտրել 100 անուն և ստուգել, թե արդյոք այդ անձինք իսկապես մասնակցե՞լ են ընտրություններին։ Իշխանությունները համաձայն չեն ստուգման այս եղանակի հետ և հակադարձում են՝ գնացեք ինքներդ ինչպես ուզում եք, այդպես էլ ստուգեք՝ առանց այդ մասով օրենքում որևէ դրույթ ամրագրելու։
Մեր տեղեկություններով, այժմ բանակցություններն ընթանում են շատ նեղ կազմով՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան», - գրել է թերթը: