03/09/2016 17:04
«Բարսելոնը» մտադիր է երկարաձգել Մեսսիի պայմանագիրը
«Բարսելոնի» մարզական տնօրեն Ռոբերտ Ֆեռնանդեսը վստահ է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին մինչև տարեվերջ նոր պայմանագիր կստորագրի կատալոնյան ակումբի հետ։ Արգենտինացի 29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թվականը, հայտնում է Sport-express.ru-ն։
«Այս տարի մի շարք հարցեր կան, որոնք պետք է լուծենք այս տարվա ընթացքում,- ասել է Ֆեռնանդեսը։ - Շատերն ասում էին, որ մենք չենք կարող պայմանավորվել Ռաֆինյայի, Բուսկետսի ու Մասկերանոյի հետ, սակայն արդյունքում մենք ոչ մի խնդիր չունեցանք նրանց պայմանագրերի երկարաձգման հարցում։ Շատ ուրախ եմ, որ Մեսսին թիվ 1-ն է համարվում աշխարհում ու խաղում է «Բարսելոնում»։ Մենք նրա հետ համաձայնության կգանք։ Ես լիովին վստահ եմ դրանում»։