03/09/2016 09:32
Սեպտեմբերի 28-ին Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքն է. «Հրապարակ»
Սեպտեմբերի 28-ին տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքն է: Հարսնացուն հոր մանկության ընկերոջ դուստրն է, որն ապրում է Մոսկվայում, դեռ փետրվարին Բեգլարյանները գնացել էին Մոսկվա և նշանադրել որդուն: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Հարսանիքը կկայանա «Օջախ» ռեստորանում, հրավիրված է քաղաքական ողջ էլիտան` Սերժ Սարգսյանի, վարչապետի գլխավորությամբ: Մոսկվայից ևս հյուրեր են սպասվում:
«Նշենք, որ նորափեսայի` Հրանտ Բեգլարյանի անունը տարիներ առաջ շրջանառվում էր թիվ 114 դպրոցի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ, ինչը հերքվել էր Գագիկ Բեգլարյանի կողմից։
Հիշեցնենք, որ Բեգլարյանի դուստրն էլ ամուսնացած է Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որդու հետ, որն այժմ վարչական դատարանի դատավոր է»,-հավելել է թերթը: