03/09/2016 09:47
Հովիկ Աբրահամյանն իր աշխատողներին «լավ է նայում». «Հրապարակ»
Հովիկ Աբրահամյանի շրջապատում ոմանք բարգավաճում են, ոմանք՝ արտագաղթում։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, նրա վարորդը՝ Գրիգոր Գևորգյանը (Գոքոր), ամիսներ առաջ աղջկան հարազատ Մրգավետ գյուղի մանկապարտեզի վարիչ է նշանակել տվել։
«Նուշիկ Գևորգյանի՝ տնօրեն նշանակվելուց առաջ հայրիկը կապիտալ վերանորոգել է մանկապարտեզը։ Հիշեցնենք, որ նրան է պատկանում «Հրաշք այգի» անունով ռեստորանը, որտեղ երբեմն լինում է նաև Հովիկ Աբրահամյանը։ Իսկ մոտ 1 ամիս առաջ Հայաստանից արտագաղթել է վարչապետի անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Զատիկյանը։ Պատճառը, ըստ ԶԼՄ-ների, ֆինանսական խնդիրներն են։ Թեպետ Հովիկ Աբրահամյանի շրջապատը վստահեցնում է, որ նա իր աշխատողներին «լավ է նայում»»։