03/09/2016 13:55
ՖԻՖԱ-ն հաստատել է ՈւԵՖԱ-ի նախագահի 3 թեկնածուներին
ՖԻՖԱ-ն հաստատել է ՈւԵՖԱ-ի նախագահի 3 թեկնածուներին, ովքեր կպայքարեն ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնի համար:
Թեկնածուների թվում են իսպանացի Անխել Մարիա Վիլյարը, հոլանդացի Միխայել վան Պրագը և սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը:
UEFA.org-ը հայտնում է, որ նրանք հաջողությամբ անցել են ՖԻՖԱ-ի դիտորդական խորհրդի ստուգումը:
ՈւԵՖԱ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Աթենքում: Նույն օրը կհայտարարվի Միշել Պլատինիի հեռանալու մասին: Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը 2007-ից էր զբաղեցնում ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնը, որից զրկվեց կոռուպցիոն սկանդալի պատճառով: