03/09/2016 16:00
Շանթ հեռուստաընկերության «Խոպանի տեսությունը» նոր եթերաշրջանում շարունակություն չի ունենալու, կլինի նոր հումորային նախագիծ
Հեռուստաընկերություններն արդեն սկսում են նոր եթերաշրջանի մեկնարկը, որոշները՝ նոր, որոշներն էլ արդեն ծանոթ նախագծերով: Հատկապես սիրթքոմները երկարակյաց են լինում՝ 1,2,3,4 ու նույնիսկ ավելի «կյանք» ունենալով:
Սիթքոմներն այս հարցում առաջատար են. ամեն եթերաշրջանում հանդես են գալիս հիմնական դերասանական խմբով, բայց նոր զարգացումներով ու ևս մի քանի նոր կերպարներով:
«Շանթ» հեռուստաընկերության PR պատասխանատու Ծովինար Կարապետյանն Aysor.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ ինչքան էլ մեզ թվում է, որ հեռուստադիտողը սիրում է նույն հեռուստաարտադրանքին երկար ժամանակ հետևել, բայց փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենահետաքրքիր նախագծերը մի օր սպառվում ու ձանձրացնում են: Ու որպեսզի գործը դրան չհասնի՝ հեռուստաընկերությունը որոշել է «Խոպանի տեսությունը» եզրափակել 2 եթերաշրջանով:
«Նոր եթերաշրջանում, բնականաբար, կլինի նոր, թարմ հումորային նախագիծ, որի մանրամասները դեռ չէինք ցանկանա բացահայտել: Խոստանում ենք՝ առաջիկայում բոլոր փակագծերը բացել», - նշեց մեր զրուցակիցը: