05/09/2016 14:36
Զիջումների մասին աղմկողները սովորաբար բանակի նվաճումների հետ առնչություն չունեն. ՊԲ հրամանատար
Անհրաժեշտության դեպքում մենք վերականգնելու ենք ապրիլյան պատերազմից առաջ եղած բոլոր դիրքերը, մենք ունենք այդ հնարավորությունը, «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ասել է ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
«Մենք Բաքու հասնելու մտադրություն չունենք, պաշտպանում ենք մեր սահմանները, մեր ժողովրդի անվտանգությունը, մենք մեր խնդիրն այնքան խորությամբ կկատարենք, որ կնպաստի ԼՂՀ անկախության միջազգայնորեն ճանաչմանը», - ասել է ՊԲ հրամանատարը:
Անդրադառնալով զիջումների վերաբերյալ վերջերս բարձրացվող աղմուկին, Լևոն Մնացականյանը նշել է, որ «աղմկողներին անհրաժեշտ չէ այդքան մեծ ուշադրութուն դարձնել»:
«Սովորաբար այն, ինչին մենք հասել են, դրա հետ ոչ մի առնչություն չունեն աղմկողները: Որպես ՊԲ հրամանատար՝ կոչված եմ պաշտպանելու այն ազատագրված տարածքները, որոնք ձեռք են բերվել մեր հարյուրավոր ազատամարտիկների հարյուրավոր ընկերների արյան գնով: Սպայական կազմը, բոլոր զինծառայողները պատրաստ են պաշտպանելու իրենց հայրենիքի անվտանգությունը: Անհրաժեշտության դեպքում պարտադրելու ենք, որպեսզի հակառակորդն ընդունի ԼՂ անկախությունը: Բանակն իրականացնում է իր սահմանադրական պարտքը», - ամփոփել է Լևոն Մնացականյանը: