05/09/2016 20:03
Արցախի նախագահն ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամներին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ:
Նախագահ Սահակյանը ողջունել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի անցկացումն Արցախում և ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու կարևորագույն դերակատարությունն ազգային պետականության ստեղծման, կայացման եւ զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման, հայ ազգային ինքնության եւ արժեքների պահպանման գործում: