05/09/2016 10:07
Հանգստյան օրերին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց. ՊԲ
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց, տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում: