06/09/2016 08:30
Գյումրիում «Ալյանսը» դատական հայց է ներկայացրել ԳԱԼԱ-ի դեմ. «Հրապարակ»
Գյումրու ավագանու թեկնածուների «Ալյանս» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Բադալյանը դատական հայց է ներկայացրել ԳԱԼԱ հեռուստաընկերության դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել զրպարտության համար և հատուցել պատճառված վնասը: Բանն այն է, որ ԳԱԼԱ-ն մի քանի տեսանյութեր է պատրաստել, որոնցում Բադալյանին ներկայացրել է որպես իշխանության դրածո:
«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ իրական պատճառը Սամվել Բալասանյանի խորհրդական Սահակ Սահրադյանի կողմից կազմակերպված այն հարցազրույցն է, որում նախկին ոստիկանապետ Շ. Թորոսյանը ներկայացնում էր ԳԱԼԱ-ի ղեկավար Վահան Խաչատրյանին որպես իրենց «հաճախորդ»: Հմուտ բալասանյանականն իր «մարդու» միջոցով տեղադրել է այդ հարցազրույցն Ա. Բադալյանի անվամբ գրանցված կայքում, ինչի պատճառով էլ ԳԱԼԱ-ն սկսել է «Ալյանս»-ի դեմ հակաքարոզչությունը: Այսպիսով, իշխանության և Բալասանյանի ինտրիգներից մեկն աշխատեց՝ մի ընդդիմադիր ուժի Գյումրիում հանելով մյուսի դեմ: