06/09/2016 08:49
Ծառուկյանը ԲՀԿ-ի ստվերային կառավարումը կվերցնի իր ձեռքը. «Իրատես»
«Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «Աշնանը քաղաքական ակտիվության սրացումներ են լինելու այն քաղաքական ուժերի «դաշտում», որոնք, ինչ-որ պահից սկսած, լուսանցքում են հայտնվել։ Լուրջ տեղաշարժեր կլինեն հատկապես ԲՀԿ-ում, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու-չվերադառնալու առումով։
Ասում են նաև, թե Ծառուկյանն առայժմ ակտիվ ղեկավարություն չի ստանձնի, սակայն ԲՀԿ-ի ստվերային կառավարումը վերստին կվերցնի իր ձեռքը։ Ու թեև նրան ամենևին էլ հարկավոր չէ ԱԺ-ի «կորցրած» աթոռը, սակայն ԲՀԿ-ին խիստ անհրաժեշտ է կրկին «բարգավաճել» խորհրդարանում՝ այս անգամ ավելի մեծ ներկայացվածությամբ»: