06/09/2016 18:47
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի նախագահին
Սեպտեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Տավիթյանինб հայտնում են ԼՂՀ ԱԳՆ-ից:
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը, որի շնորհիվ Արցախի և Հայաստանի պետական և հասարակական կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել վերապատրաստվել Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել «Տավիթյան» հիմնադրամի հետագա ծրագրերի մասին։