06/09/2016 11:13
Ռոնալդուն առաջին մարզումն է անցկացրել
«Ռեալի» կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն առաջին մարզումն է անցկացրել մադրիդյան թիմի ընդհանուր խմբում նոր մրցաշրջանում, հայտնում Football.ua-ն։
Աստղային պորտուգալացին ծնկի վնասվածք էր ստացել Ֆրանսիայի ընտրանու հետ «Եվրո-2016»-ի եզրափակիչ խաղում և, սկսած այդ պահից, վերականգնվում է։
Այժմ ինքը՝ Ռոնալդուն, սոցիալական ցանցի միջոցով տեղեկացրել է երկրպագուներին, որ երկամսյա ընդմիջումից հետո վերադառնում է աշխատանքի։