06/09/2016 13:36
Ալվեշը կոլումբիացիների հետ խաղում կլինի Բրազիլիայի հավաքականի ավագը
«Յուվենթուսի» և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը կլինի ազգային թիմի ավագը Կոլումբիայի ընտրանու հետ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի խաղում, հայտնում է Sport-express.ru-ն:
Թիմի գլխավոր մարզիչ Տիտեն որոշել է, որ ավագի թևկապը յուրաքանչյուր խաղում կփոխի տիրոջը։ Էկվադորի հավաքականի հետ խաղում, ի դեպ, ավագի պարտականությունները կատարում էր Միրանդան։
«Մեր թիմում մի շարք առաջատարներ կան, և նրանցից յուրաքանչյուրն իր ոգին ունի: Չեմ կարծում, որ ավագությունը հատուկ կարևորություն ունի, բայց, այնուամենայնիվ, ավագի թևկապով հարազատ երկիրը ներկայացնելը պատիվ է։ Ես վստահ եմ, որ մեր թիմում յուրաքանչյուրը պետք է դրսևորի առաջատարի իր որակները», - նշել է նա: